«Ֆորմուլա 1»-ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը այլևս անկողնային հիվանդ չէ
- Elen Hovsepyan
- 2 hours ago
- 1 min read

«Ֆորմուլա 1»-ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը այլևս անկողնային հիվանդ չէ: Նա այժմ անվասայլակով է տեղաշարժվում՝ բուժքրոջ և թերապևտի օգնությամբ, հայտնում է Daily Mail-ը
Հիշեցնենք, որ 2013թ. Շումախերը ծանր գանգուղեղային վնասվածք է ստացել ֆրանսիական Ալպերում դահուկներով սահելիս։ Նա երկար ժամանակ անկողնային հիվանդ էր և միացված էր արհեստական շնչառության սարքին։




















