ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ հարվածել է Իրանի Մաշհադի օդանավակայանի լիցքավորող ինքնաթիռին
- Elen Hovsepyan
- Jun 15
- 1 min read

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ կիրակի օրը հարված է հասցրել Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Մաշհադի օդանավակայանի լիցքավորող ինքնաթիռին՝ դա անվանելով անցյալ շաբաթ Իրանի դեմ գործողությունը սկսելուց ի վեր ամենահեռահար հարձակումը, հայտնում է Al Arabiya-ն։
«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի ՌՕՈՒ-ն հարված է հասցրել Իրանի արևելքում՝ Մաշհադի օդանավակայանում գտնվող իրանական լիցքավորող ինքնաթիռին, որը գտնվում է Իսրայելից մոտ 2300 կիլոմետր հեռավորության վրա», - նշվում է ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ։
Իր հերթին իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ իսրայելական հարվածը վնաս չի հասցրել օդանավակայանի շենքերին կամ թռիչքուղուն։