top of page

Արտակ Զեյնալյանին են հանձնվել ՍԴ դատավորի հատուկ համազգեստը՝ պատմուճանը և թղթապանակը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 8
  • 1 min read
ree

2025 թվականի հուլիսի 8-ին տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնած Արտակ Զեյնալյանի ներկայացումը Բարձր դատարանի դատավորներին և աշխատակազմին:


Ինչպես հայտնել են ՍԴ-ից, արարողակարգային միջոցառման մեկնարկին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ներկայացնելով դատավորին, մաղթել է արդյունավետ պաշտոնավարում, ինչպես նաև հույս հայտնել, որ դատավոր Արտակ Զեյնալյանն իր ամենօրյա գործունեությամբ կնպաստի մեր երկրում սահմանադրական արդարադատության, իրավունքի գերակայության և սահմանադրականության ամրապնդմանը:

Արտակ Զեյնալյանն իր խոսքում նշել է, որ իր համար պատիվ է ՍԴ դատավորի բարձր պաշտոնում և մյուս դատավորների գործընկերությամբ մասնագիտական գործունեությունը շարունակել Սահմանադրական դատարանում՝ իր գիտելիքներն ու փորձը ծառայեցնելով սահմանադրական արդարադատության խնդիրների լուծմանը:


Միջոցառման ընթացքում Սահմանադրական դատարանի դատավոր Արտակ Զեյնալյանին են հանձնվել Սահմանադրական դատարանի դատավորի հատուկ համազգեստը՝ պատմուճանը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորի թղթապանակը:

 
 
1/2547
bottom of page