top of page

150 դրամանոց նոր տոմսն ավելացվել է՝ հաշվի առնելով բողոքներն ու առաջարկությունները. Ավինյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 30
  • 1 min read

Ռեֆորմները սեպագիր արձանագրություններ չեն՝ քարի վրա փորագրված։ Ռեֆորմների ընթացքում փոփոխությունները շատ նորմալ են։

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով 300 և 150 դրամանոց ուղևորատոմսերի մասին:

Ըստ Տիգրան Ավինյանը՝ մեկ ուղղության համար ներդրված 150 դրամանոց նոր տոմսն ավելացվել է առաջարկվող այլ փաթեթներին զուգահեռ՝ հաշվի առնելով քաղաքացիների զանգերը, բողոքներն ու առաջարկությունները:

«300 դրամանոց տոմսը 3 ուղևորափոխադրման տոմս է՝ ժամանակի մեջ։ Այն բացարձակ կապ չունի 150 դրամանոց տոմսի հետ։ Նույնիսկ 1 տարուց ավել, երբ ներկայացվում էր այս տոմսը, ասվում էր, որ տրանսպորից հաճախ օգտվող մարդկանց համար չէ: Այն տուրիստի համար տոմս է: Այսինքն, այստեղ եթե նույնիսկ համեմատականներ տարվեն, կարող են տարվել 10 հատանոց փաթեթի հետ:

Մենք որպես այդպիսին մեկ ուղևորատոմսի արժեք չենք ունեցել: Մենք սովոր ենք, որ մեկ ուղևորափոխադրմամբ պետք է հաշվարկն անեն, և անկեղծ ասած՝ պատերազմել դրա հետ, դրա դեմ պայքար մղել մենք որոշեցինք, որ բացարձակ անիմաստ է, և մարդիկ մեզանից պահանջում են, որ մենք ունենանք էդ մի տեսակի ուղորատոմսի պրոդուկտը, և մենք դա իրականացրեցինք»,- ասաց քաղաքապետը՝ ներկայացնելով գործող փաթեթները:

Ըստ Ավինյանի, մարդիկ, փորձելով անսահմանափակ փաթեթները, հետագայում անցնելու են միայն դրանց օգտագործմանը:

«Մենք ունեցել ենք այդ մեկանգամյա ուղևորափոխադրումը և հիմա միանգամից 7-8 փաթեթ ենք առաջարկում։ Մարդիկ խճճվում են, որովհետև տոմսային համակարգը նոր է և դրան սովորելը որոշակի ժամանակ է պահանջելու»,- ասաց Ավինյանը:

bottom of page