Թրամփը «մտավոր հետամնաց» Բայդենին մեղադրել է ԱՄՆ-ն աղբավայր դարձնելու մեջ
- Elen Hovsepyan

- Jun 7, 2024
- 1 min read

ԱՄՆ-ը վերածվել է աղբավայրի «մտավոր հետամնաց նախագահ» Ջո Բայդենի քաղաքականության պատճառով։ Նման կարծիք է հայտնել Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը։«Ամերիկայի Միացյալ Նահանգները աղբավայր է դարձել շատ մտավոր հետամնաց նախագահի պատճառով: Մենք դառնում ենք թուլացող ազգ, մենք մի ժողովուրդ ենք, որը հսկայական խնդիրներ ունի»,- ասել է նա հինգշաբթի՝ ամերիկյան Merit Street Media հեռուստաալիքին տված հարցազրույցում։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Թրամփն արդեն ստացել է անհրաժեշտ թվով պատվիրակների ձայներ՝ որպես պետության ղեկավարի հանրապետական թեկնածու առաջադրվելու համար։ Երկրորդ ժամկետի համար պայքարող Բայդենն ապահովել է Դեմոկրատական կուսակցության բավարար թվով պատվիրակների աջակցությունը։ Այսպիսով, պայքարը կանխատեսելիորեն կծավալվի նույն թեկնածուների միջև, ինչ չորս տարի առաջ, երբ Բայդենը հաղթեց Թրամփին, ով ձգտում էր վերընտրվել բարձրագույն կառավարական պաշտոնում:




















