top of page

Հեծանվային կրկեսը «գովելի» կլիներ, եթե Արցախը քեշ փողով հանձնված չլիներ թշնամուն. Զաքարյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 21, 2024
  • 1 min read
ree

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրել է.

«Հեծանվային կրկեսը «գովելի» կլիներ, եթե Արցախը քեշ փողով հանձնված չլիներ թշնամուն:

Հեծանվային կրկեսը չէր զայրացնի բարոյական ու գիտակից մարդկանց, եթե արցախցիներն իրենց հազարամյա օջախներում լինեին, ոչ թե X գյուղի հատուկ թանկացված վարձով տներում:

 

Հեծանվային էժանագին շոուները գուցե ջրեին կապիտուլյանտի «իմիջը», բայց հայրենատեր նախկին նախագահների ժամանակի համեմատ, այսօր մի քանի անգամ ավելացված ախրանայի պարագայում՝ միայն դեբիլները կհավատան, որ Նիկոլը կարող է ազատ շփվել մարդկանց հետ:

 

Հող տվողին ոչինչ չի փրկի Աստծո և մարդկանց պատասխանատվությունից:


 

Աստված հայրենիք է տվել հային, և նրա սերունդներն այն դարերով շենացրել ու արյամբ սրբագրել են: Ոչ ոք չի կարող հայրենիք վաճառել ու ամբողջ կյանքում, հանգիստ խղճով հեծանիվ քշել:

 

Հեծանվային և այլ շոուները, գուցե, օգնեն մի քանի անգրագետ ու անհայրենիք մարդկանց ուշադրությունը շեղել հայրենի հողերի վաճառքի գործընթացից: Բայց ոչ ավելի:

 

Ոչ Պուտինը, ոչ Մակրոնը, ոչ Շոլցը, ոչ Բլինկենը, ոչ Սունակը, ոչ Կոբախիձեն, ոչ էլ Էրդողանն ու Ալիևը չեն հարգում սեփական ժողովրդին էշի տեղ դնող ու նրա հայրենիքը պատերազմի շանտաժով մաս-մաս վաճառող ղեկավարին: Նրանցից յուրաքանչուրն ընդամենը օգտագործում է նրան՝ հանուն իր երկրի շահերի»:

bottom of page