Վաշինգթոնում բողոքի ակցիա է կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան առջև
Feb 23, 2025
1 min read

Վաշինգթոնում ՀՅԴ երիտասարդները հայ համայնքի հետ միասին բողոքի ակցիա են կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան առջև՝ դատապարտելով Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի և Մարաղայի զանգվածային ջարդերի 37-րդ տարելիցը։
Համայնքի անդամները հավաքվել էին՝ պահանջելու միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, ինչպես նաև հայ ռազմագերիների ազատ արձակման համար։




















