top of page

Այրվող Եռագույնն ու ՔՊ-ի խորհրդանիշը՝ «ՄԱՅՐԵՆԻ 3» դասագրքի կազմի վերջին էջին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Sep 5, 2024
  • 1 min read

Հայ գրող, հրատարակիչ Վաչագան Սարգսյանն անդրադարձել է համացացնում աղմուկ առաջացրած  ՄԱՅՐԵՆԻ 3 դասագրքի կազմի վերջին էջին պատկերված լուսանկարին, որում այրվում է Եռագույնը՝ պարզաբանելով․

«Սիրելի բարեկամներ,

ՖԲ-ում պտտվում է «ՄԱՅՐԵՆԻ 3» դասագրքի կազմի վերջին էջը , որն ունի այնպիսի տեսք, կարծես թե Հայաստանի դրոշը այրում են: Բնականաբար, հայհոյանքներ են տեղում և այլայլև բաներ: Դասագրքի հեղինակներս հայտարարում ենք պաշտոնապես, որ նշված էջը բացարձակապես կապ չունի մեր ներկայացրածի հետ:

Ահավասիկ մեր ներկայացրած կազմի վերջին էջը և տպագրված գրքի կազմի վերջին էջը: Հավանաբար տպարանում ինչ-որ թյուրիմացություն է եղել»։

Մեկնաբանության բաժնում քաղաքացիներից մեկն էլ հետաքրքրվել է․ «ՔՊ-ի խորհրդանիշն ի՞նչ կապ ունի դասագրքի հետ, կասե՞ք»։

1/2119
bottom of page