top of page

Ճապոնիայում, Կամբոջայում և Մոլդովայում ՀՀ դեսպաններ են նշանակվել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Apr 11
  • 1 min read

ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել, համաձայն որոնց՝ Ճապոնիայում, Կամբոջայում և Մոլդովայում ՀՀ դեսպաններ են նշանակվել։ 

Մոնիկա Սիմոնյանը նշանակվել է Ճապոնիայում Հայաստանի դեսպան։

Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն Բաղդասարյանը, համատեղության կարգով, նշանակվել է Կամբոջայում ՀՀ դեսպան։

Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը, համատեղության կարգով, նշանակվել է Մոլդովայում Հայաստանի դեսպան։

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արեգ Հովհաննիսյանը հետ է կանչվել Ճապոնիայում, Կորեայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում ՀՀ դեսպանի պաշտոնից։

1/2089
bottom of page