«Ես գնում եմ Պուտինի մոտ. ուրբաթ օրը մեկնում եմ Ռուսաստան». Դոնալդ Թրամփ
- Elen Hovsepyan

- Aug 11
- 1 min read

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ օգոստոսի 15-ին մեկնում է Ռուսաստան՝ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար։
«Ես գնում եմ Պուտինի մոտ։ Ես ուրբաթ օրը մեկնում եմ Ռուսաստան։ Ինձ դուր չի գալիս այստեղ (Վաշինգթոնում - խմբ.) լինելը և խոսելը այն մասին, թե որքան անվտանգ չէ այն, որքան կեղտոտ և զզվելի է։ Այս մի ժամանակ գեղեցիկ մայրաքաղաքը ծածկված է գրաֆիտիով»,- ասել է Թրամփն ամերիկյան մայրաքաղաքում իր անվտանգության միջոցառումներին նվիրված մամուլի ասուլիսում։




















