top of page

Երբ ուզում են իշխանությանը խnցել, կա՛մ ասում են թnւրք, կա՛մ ռnւսաhպատակ, ռսաստրnւկ. Փաշինյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 5
  • 1 min read
ree

Ես այսօր այս հատվածը չէի ուզում ասեի, բայց այնուամենայնիվ չեմ կարող կիսատ թողնել խոսքս։ Ինձ երկար ժամանակ շատ հետաքրքրել է հետևյալ հարցը, ես ուզեցել եմ հասկանալ։ Հայաստանում ով իշխանությանը չի, իշխանությանը ուզում է ամենասուր հարվածը հասցնի, երկու խումբ, այսպես ասած, բանավոր հարված կա իշխանության հասցեին ՝ կապված արտաքին քաղաքական և այլ ճաշակներից։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սովորաբար մի հատվածը եթե ուզում է իշխանությանը խոցի, ասում է՝ թուրք, մյուս հատվածն ասում է՝ ռուսահպատակ կամ ռսաստրուկ»,- նշել է նա։

«Ինձ մոտ հարց է ծագում, օրինակ ինչի՞ց է դա, ո՞րն է սրա ենթատեքստը  և ենթագիտակցական շերտը, որովհետև այն պարսկական հատվածը դարերի ընթացքում մոռացության է տրվել։ Մեր ենթագիտակցության մեջ հայը չի կարող լինել իշխանություն, հասկանում եք, որովհետև մեր ենթագիտակցությունն ասում է, եթե դու իշխանություն ես, իշխանական լծակ ունես, ուրիշ տարբերակ չկա, կամ թուրք է կամ ռուսի հպատակ։ Որևէ տարբերակ, որ հայը, Հայաստանի քաղաքացին կարող է լինել իշխանություն, բառիս բուն և փոխաբերական իմաստով մեր ենթագիտակացական քաղաքական հիշողոյունը մեզ այդպիսի բան չի ասում»,- ասել է Փաշինյանը։

 
 
1/2548
bottom of page