«Չենք ասել, որ ՀԷՑ-ի պետականացումից հետո հենց պետությունն է լինելու միշտ կառավարողը»․ Նիկոլ Փաշինյան
- Elen Hovsepyan
- 2 hours ago
- 1 min read

«ՀԷՑ-ի վերաբերյալ մեր դժգոհությունները նոր չեն, դրանք սկսվել են իմ՝ մարզային այցելություններից, քաղաքացիների կողմից ստացված բողոքներից»,- մամուլի ասուլիսին, անդրադառնալով ՀԷՑ-ի պետականացման նախաձեռնությանը, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Մեր նպատակադրումն այն է, որ այս փուլում պետությունը վերցնի ՀԷՑ-ի կառավարումը, բայց երբևէ չենք ասել, որ ՀԷՑ-ի պետականացումից հետո հենց պետությունն է լինելու միշտ կառավարողը։ Մենք խնդիր ունենք գտնել ամենաարդյունավետ կառավարչին և այդ կառավարման նկատմամբ ձևավորել հանրային ու պետական վերահսկողություն»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ արբիտրաժներին դիմելը չի կարող էական ազդեցություն ունենալ քննարկվող հարցի վրա։