top of page

«Հայաստանի Հանրապետությունը ծնվեց ու կոփվեց հերոսամարտերում». «ՀայաՔվե»

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 28
  • 1 min read

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը շնորհավորում է համայն հայությանը Հանրապետության օրվա առիթով:«1918 թվականի մայիսի 28-ը` որպես Հայաստանի պետականության վերականգնումը խորհրդանշող կարևորագույն հանգրվան, պատմական անհրաժեշտություն էր: Մայիսի 28-ը Հայաստանի նորագույն պատմության ամենահերոսական ու հաղթական էջերից է:Հայաստանի Հանրապետությունը ծնվեց ու կոփվեց հերոսամարտերում՝ Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի, Սարդարապատի, Սառնաղբյուրի, Ջավախքի, և այլն: Առաջին Հանրապետությունը վերականգնեց հայոց անկախության ընթացքը, հայության մեջ արմատավորվեց ազգային միասնության ու պետականության վերկանգնման համահայկական տեսլականը:Փա՜ռք Սարդարապատի և մյուս հերոսամարտերի բոլոր նահատակներին...Թող հավերժի՜ Հայաստանը...»։

 
 
1/2549
bottom of page