top of page

Ով էլ հաղթի Գյումրիի ընտրություններում՝ շնորհավորելու եմ. Մարտուն Գրիգորյան

Mar 30, 2025
1 min read

Ես հանուն համախմբված Գյումրիի եմ քվեարկել, քվեարկելուց հետո ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում ասաց «Մեր քաղաքը» դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը։

«Ես ուզում եմ, որ Գյումրին համախմբված լինի և գյումրեցիները կարողանան ընտրել այնպիսի քաղաքապետ, ով իրականում կանգնած է գյումրեցիների կողքին և ում իր քաղաքական թիմը չի կարող վնասել ու հանել գյումրեցիների դեմ»,-ասաց Մարտուն Գրիգորյանը։

Նա ասաց նաև, թե ընտրությունների արդյունքում ով էլ հաղթի՝ ինքը շնորհավորելու է։

«Մենք փորձելու ենք ամեն ինչ անել, որ արդար ընտրություն լինի, իսկ հաղթելու պարագայում միշտ էլ պատրաստ եմ շնորհավորել»։

 
 
1/3083
bottom of page