top of page

ՀՀ ՊՆ-ն հորդորով դիմել է ԶԼՄ-ներին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 24, 2024
  • 1 min read
ree

ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի շարք հրապարակումներ. այս մասին ասվում է ՀՀ ՊՆ-ի հաղորդագրությունում:



«Այդօրինակ հրապարակումներն արագորեն տարածում են գտնում նաև Հայաստանի Հանրապետությունում գործող լրատվամիջոցներում: Պաշտպանության նախարարությունը, տեղեկատվական անվտանգության պահպանման նկատառմամբ, ևս մեկ անգամ հորդորում է, նախքան նման նյութերը հրապարակելը, համապատասխան ճշտումներ և ճշգրտումներ կատարել պաշտպանական գերատեսչության հետ», - հորդորել է ՀՀ ՊՆ-ն:

1/2451
bottom of page