top of page

ՔՊ-ն ձեզ դրդում է հանցագործության․ Արման Թաթոյան

  • Mar 29, 2025
  • 1 min read

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրել է․

«Արդեն բազմաթիվ հրապարակումներ կան, որ ՔՊ-ն վաղը՝ Գյումրու ավագանու ընտրությունների քվեարկության օրը, մարդկանց հրահանգել է նկարել իրենց քվեաթերթիկները՝ որպես ապացույց, որ ընտրել են իշխանությանը։Այս արարքի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն: Այսինքն՝ սա հանցանք է:ՔՊ-ն ձեզ դրդում է հանցագործության, և խնդրում եմ նման բան որևէ պարագայում չանել:Նկատի ունեցեք, որ քվեարկությունը Սահմանադրությամբ և միջազգայնորեն երաշխավորված գաղտնի է, նման բան որևէ պարագայում չի կարելի անել: Որևէ մեկը չի կարող իմանալ, թե ում օգտին եք քվեարկել. դա գաղտնի է»:

 
 
1/2926
bottom of page