top of page

Եթե ​​Հայաստանը չընդունի Վերա Աղասյանի դին, նրա ճակատագիրը կորոշեն Ադրբեջանի պետական ​​համապատասխան մարմինները. Հասանով

Apr 8, 2025
1 min read

Եթե ​​Հայաստանը չընդունի Վերա Աղասյանի դին,  նրա ճակատագիրը կորոշեն Ադրբեջանի պետական ​​համապատասխան մարմինները. այս մասին ադրեբաջանական APA-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի Առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության և  ախտաբանական անատոմիայի ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ադալաթ Հասանովը։

 «Մահացած հայուհու մարմինը պահվում է ապահով վայրում, որտեղ կան բոլոր անհրաժեշտ պայմանները։ Եթե Հայաստանը չընդունի նրա դիակը, ապա այդ հարցը կորոշեն համապատասխան պետական ​​մարմինները»,-ասել է նա։

Նշենք, որ Ստեփանակերտում մահացած, 1954թ. ծնված Վերա Աղասյանի դին անհայտ պատճառներով դեռեւս չի հաջողվում տեղափոխել ՀՀ։

 
 
1/3083
bottom of page