«Թույլ չտալ, որ իշխանագլխի` մոլորեցնելու հերթական փորձը հաջողի»․ Լևոն Քոչարյան

«Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը. փորձում է փրկել խարխլված վարկանիշը՝ հույս ունենալով, որ կկարողանա մեր ժողովրդի արդարացի բողոքն ու հիասթափությունը բարդել մորուքի ճակատագրին արժանացած պաշտոնյաների վրա:
Կհասնի՞ արդյունքի։
Ո՛չ, որովհետև հենց ինքն է այնպես արել, որ բոլորի համար պարզ լինի, որ ինքն է այդ բոլոր կառույցներում առանցքային հարցեր որոշողը, հետևաբար, ձախողումների պատասխանատուն, առաջին հերթին, ինքն է»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Ի՞նչ է սպասվում «կամավոր» դիմում գրածներին։
Հիմնական և գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, բայց բոլորը հետագայում օրենքի առաջ պատասխան են տալու իրենց գործած ապօրինությունների համար:
Ովքե՞ր են նշանակվելու և ի՞նչ է փոխվելու։
Հերթական կամակատարները. դեմքերի փոփոխությունից բացի այլ բան պետք չէ սպասել:
Իրենց ընդդիմադիր համարողների անելիքը.
մաքսիմալ հասկանալի և պարզ բացատրել այս ամենը հանրությանը, թույլ չտալ, որ մոլորեցնելու ու մանիպուլացնելու իշխանագլխի հերթական փորձը հաջողի»,- գրել է պատգամավորը։