top of page

Պետրակովը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը․

ԴարպասապահներՕգնյեն Չանչարևիչ - «Նոա»Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»Հենրի Ավագյան - «Փյունիկ»

ՊաշտպաններՎարազդատ Հարոյան - «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան) Անդրե Չալըշըր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)Սերգեյ Մուրադյան - «Նոա»Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու»Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ/ՀարձակվողներԷդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Ռուսաստան)Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Շեցին, Լեհաստան) Էդգար Սևիկյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)Ժիրայր Շաղոյան - «Դեբրեցեն» (Հունգարիա) Արթուր Միրանյան - «Ունիվերսիտատյա Կլուժ» (Ռումինիա)Լուկաս Սելարայան - «Ալ Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)Արտակ Դաշյան - «Նոա»Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»Հովհաննես Հարությունյան - «Արարատ-Արմենիա»Գոռ Մանվելյան - «Նոա»Արամ Խամոյան – ԲԿՄԱ

Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին հոկտեմբերի 6-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: 

Հայաստանի ազգային հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի Ֆարերյան կղզիների դեմ հոկտեմբերի 10-ին: 

Երկրորդ հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի Երևանում հոկտեմբերի 13-ին՝ մրցելով Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ: 

bottom of page