«Հրապարակ». Ռազմիկ Մկրտչյանը հետողորմյա է արել
- Elen Hovsepyan
- 14 hours ago
- 1 min read
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած ուրբաթ գրել էինք, որ Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանն իր ղեկավարած հիմնարկի նախկին եւ ներկա աշխատակիցների վերջին ձերբակալությունից հետո ազատել է թաղապետարանի առեւտրի եւ սպասարկման բաժնի բոլոր աշխատակիցներին, ավելի ճիշտ՝ մայիսի 20-ի ձերբակալությունից հետո իր տեղակալի միջոցով բաժնի մեկ տասնյակից ավելի աշխատակիցների հորդորել է մեկ մարդու պես ազատման դիմումներ գրել։
Սակայն թաղապետարանի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ երկուշաբթի մի քանիսին՝ բաժնի պետի գլխավորությամբ, հետ է կանչել աշխատանքի, պետը, ասում են՝ իր մտերիմն է, մի քանի աշխատակիցներն էլ պետի մտերիմներն են: Այսինքն, ազատվել է ոչ յուրայիններից։
Ասում են՝ Ռազմիկ Մկրտչյանը վերջին ձերբակալություններից հետո աննկարագրելի անհանգիստ է, հասկանում է, որ իրեն էլ կարող են հասնել։ Ի դեպ, ավագանու վերջին նիստին նրան հազիվ են ճանաչել: Պարզվում է՝ վերջերս քթի վիրահատություն է տարել, եւ դեմքն ամբողջությամբ կերպարանափոխված է եղել:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում