top of page

«Ադրբեջանական այս պահանջը նույնպես ընդունվելու է». Վարդան Բալյան

Apr 18, 2025
1 min read

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի հայտարարությունը Հայաստանին առաջադրված պահանջի մասին, այն է՝ ապահովել անարգել, առանց որևէ խոչընդոտ կապ Ադրբեջանի և Նախիջևանի միջև, նշանակում է էքստերիտորիալություն, այսինքն՝ հատուկ կարգավիճակ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հաղորդակցային ուղիներից օգտվելիս: Հիշեցնեմ, որ Հայաստանի գործող իշխանությունները մի քանի անգամ հրապարակավ բացառել են Ադրբեջանից Նախիջևան մեր տարածքով անցնող ճանապարհի էքստերիոտորիալ կարգավիճակը: Այդուհանդերձ, տպավորություն ունեմ, որ ադրբեջանական այս պահանջը նույնպես ընդունվելու է կամ գուցե արդեն ընդունվել է՝ ուղղակի ձևակերպում են ոչ թե ճանապարհի էքստերիտորիալություն, այլ ճանապարհից/ճանապարհներից օգտվողների էքստերիտորիալություն: Ի՞նչ է սա նշանակում: Ինքնիշխան պետության հասկացությունը սահմանվում է որպես պետական սահմաններ ունեցող որոշակի տարածքում ներքին և արտաքին ինքնիշխանություն: Այսինքն, եթե ադրբեջանական այս պահանջը բավարարվի, ապա Հայաստանի Հանրապետության որպես ինքնիշխան պետության մասին խոսելն անգամ անիմաստ կդառնա»:

 
 
1/3083
bottom of page