top of page

Մեր ընդդիմադիր թևն այլևս չի խոսում ԼՂ-ից, Կարսից, չի խոսում այլ բաներից, որոնք ՀՀ-ից դուրս են. դա Իրական Հայաստանի հաղթանակի վառ վկայությունն է. Ալեքսանյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 9 hours ago
  • 1 min read

Խիստ ողջունում եմ, որ ԱԺ ընդդիմադիր թևը լիովին ու ամբողջությամբ ընդունել է ՀՀ գաղափարախոսությունը: Կատարելապե՛ս: Մեր ընդդիմադիր թևն այլևս չի խոսում Լեռնային Ղարաբաղից, չի խոսում Կարսից, չի խոսում այլ բաներից, որոնք ՀՀ-ից դուրս են, խոսում է միայն ՀՀ ներսի խնդիրների մասին: Այդ մասին, այսօր՝ մայիսի 12-ին, Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Այնպես որ, իրական Հայաստանի գաղափարախոսությունը ՀՀ-ում մի քանի ամսվա ընթացքում տոտալ հաղթանակ տարավ: Մեր ընդդիմությունն այդ հաղթանակի վառ վկայությունն է»,- ասաց նա:

Ալեքսանյանի խոսքով,  նախկինում անձամբ ընդդիմությանը հորդորել է, որ գան իրական Հայաստանի դաշտ և խոսեն իրական խնդիրների մասին․ «Ողջունում եմ, որ դա սկսել եք անել, որ վերջապես էլ չեք խոսում ԼՂ-ից ու մնացածից, ու ձեզ համար առանցքային, քաղաքական բանը մի կողմ եք թողել ու խոսում եք իրական Հայաստանի խնդիրներից, բայց դա էլ որակով արեք, խնդրում եմ»։

1/2112
bottom of page