top of page

«Կփորձեն կարգավորել հարցերը Եվրոպայի հետ, ինչից հետո «բերման կենթարկեն» Զելենսկուն»․ Մհեր Հակոբյան

  • Aug 16, 2025
  • 1 min read

Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դե ինչ, ընդհանրացնենք.


Դոնալդ Թրամփը հանդիպումից հետո հայտարարեց, որ ուկրաինական կարգավորման համար «գոյություն ունեն բավական լավ շանսեր» և այժմ, Վլադիմիր Պուտինի հետ «շատ հանգամանալից» զրույցից հետո, նա կարծում է, որ «ամեն ինչ կախված է Զելենսկուց»։


- Այսօր շատ լավ հանդիպում էր, բայց տեսնենք, ես նկատի ունեմ, որ պետք է գործարք կնքենք։ Մենք շատ կետերի շուրջ համաձայնության եկանք,- ասել է ԱՄՆ նախագահը։


Երևում է, որ Թրամփը կանխատեսումների հարցում ակնհայտորեն որոշ չափով զգուշավոր է, սակայն Պուտինի հետ հանդիպումից մեծ հաշվով շատ գոհ է։


- Շատ հարցեր լուծվեցին։ Մնացած հարցերը դեռ պետք է լուծվեն, իր հերթին հայտարարել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը՝ խոսելով այն մասին, թե ինչպես անցան ՌԴ-ԱՄՆ բանակցությունները Ալյասկայում։


Ընդհանուր առմամբ - ճեղքում չկա և այն ի սկզբանե իսկ քիչ հավանական էր, բայց, գոնե այս փուլի համար և հիմա, կողմերը համարում են, որ ամեն ինչ լավ է: Դատելով ըստ ամենայնի՝ մյուս շաբաթ կփորձեն կարգավորել հարցերը Եվրոպայի հետ, ինչից հետո «բերման կենթարկեն» Զելենսկուն»։

 
 
1/2725
bottom of page