top of page

«Չեմ կարողանում մտաբերել, թե ինչ ծանր հանցագործություն եմ գործել, որ հրատապ կարգով որոշել են վատ եղանակին, ոչ աշխատանքային ժամին ինձ հրավիրել հարցաքննության»․ Էդգար Ղազարյան

«Հանցավոր իշխանությունները հանգիստ չունեն ինձնից»,- գրել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

«Այսօր երեկոյան կրկին անգամ հրավիրվել եմ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին՝ այն դեպքում, երբ Երևանի քաղաքապետը հորդորել էր աշխատել կամ տանից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։

Անկեղծ ասած՝ չեմ կարողանում մտաբերել, թե ինչ ծանր հանցագործություն եմ գործել, որ հրատապ կարգով որոշել են վատ եղանակային պայմաններում, ոչ աշխատանքային ժամին ինձ հրավիրել հարցաքննության»,- սոցցանցի իր էջում գրել է Ղազարյանը։

1/2015
bottom of page