top of page

«Մոսկվան չի ցանկանում ժամանակավոր հրադադար»․ Ուշակով

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Mar 13, 2025
  • 1 min read

Մոսկվան չի ցանկանում ժամանակավոր հրադադար, նա շահագրգռված է երկարաժամկետ կարգավորմամբ, ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտնել էր, որ կայացել է Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովի և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության գծով խորհրդական Մայքլ Ուոլցի հեռախոսազրույցը։

Ուշակովը տեղեկացրել է, որ կանոնավոր կերպով կապ է պահպանում Ուոլցի հետ և նրան ներկայացրել է Ռուսաստանի դիրքորոշումը՝ Ուկրաինայում երկարաժամկետ կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ։

Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կարծում են, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի կարող քննարկվել կարգավորման համատեքստում։

 
 
1/2656
bottom of page