top of page

Ինչո՞ւ է պաշտոնանկ արվել Արամ Հովհաննիսյանը. ՆԳ նախարարի պարզաբանումը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 4
  • 1 min read
ree

Կադրային փոփոխությունները նախարարության համակարգում բնական են, լրագրողների հետ զրույցում ասաց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի պաշտոնանկությանը։

«Երբ անձը կոնկրետ պաշտոն է զբաղեցնում, որոշակի ժամանակ հետո, տրամաբանական է, որ կարիք կա փոփոխության։ Այս դեպքում եղել է հենց այդպիսի որոշում։ Գնահատել ենք, որ կադրային փոփոխությունն այս պահին տվյալ պաշտոնի համար կարևոր կլինի»,-ասաց նախարարը։

Նա նշեց, թե Արամ Հովհաննիսյանի՝ պաշտոնից ազատվելու վերաբերյալ մամուլում տեղ գտած բոլոր մտքերը չեն համապատասխանում իրականությանը։

 
 
1/2549
bottom of page