top of page

Էմանուել Մակրոնը ժամանել է Սպիտակ տուն, Թրամփը նրան չի դիմավորել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Feb 24
  • 1 min read

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Սպիտակ տուն՝ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների համար:Ակնկալվում է, որ ուկրաինական ճգնաժամը կլինի ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հանդիպման գլխավոր թեման։ Էմանուել Մակրոնն արդեն ժամանել էր Սպիտակ տուն, սակայն Թրամփը մուտքի մոտ չի ողջունել հյուրին։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Մակրոնը մտադիր է բանակցել` հետագայում բանակցությունների սեղանի շուրջ ԵՄ-ի համար տեղ ապահովելու ուղղությամբ։ Այդ նպատակով նա այցից առաջ ձեռք է բերել մի շարք եվրոպացի առաջնորդների աջակցությունը։ Մակրոնի այցի առավելագույն նպատակը ԱՄՆ-ին հետ պահելն է Ռուսաստանի հետ երկկողմ բանակցություններից։ Այս մասին գրում են ամերիկացի լրագրողները՝ վկայակոչելով բարձրաստիճան դիվանագիտական ​​աղբյուրները։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նույնպես մտադիր է այս շաբաթ զրուցել Թրամփի հետ։ Նրա այցը նախատեսված է հինգշաբթի՝ փետրվարի 27-ին։

1/2168
bottom of page