top of page

ՀԷՑ-ի ապագան կախված կլինի գնից. Փաշինյանը ներկայացրեց խնդրի հանգուցալուծման սցենարները

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2h
  • 1 min read
ree

ՀԷՑ-ի հետագա ճակատագրի հետ կապված՝ պիտի սպասենք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմանը և այդ որոշումից հետո մեր մոտեցումները ձևակերպենք։ Այդ որոշումն է հնարավոր կամ անհնար  դարձնելու մեր մտածած սցենարները։ Այս մասին կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով հարցին, թե հնարավոր է, որ կառավարությունը որոշում կայացնի հետ գնել ՀԷՑ-ը։ «Եթե ելնենք այն կանխավարկածից, որ հանձնաժողովի որոշումը դա հնարավոր դարձնի, ապա հարց է ծագելու՝  ինչքան է գինը, գնից է կախված, իսկ գինը պետք է որոշվի համակողմանի վերլուծության արդյունքում։ Եթե դա կլինի տրամաբանական գին՝ ես ասել եմ, որ կառավարությունը շատ լրջորեն կքննարկի դա։ Եթե դա շատ մեծ կլինի գինը և ակնհայտ կլինի, որ պետական բյուջեի միջոցներով մենք չենք կարող այդ ձեռքբերումը իրականացնել, կգնանք երկրորդ սցենարով։ Բայց ասում եմ, դա հնարավոր կամ անհնար կդառնա հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշման արդյունքում»։ 

Նա նաև նշեց, որ երկրորդ սցենարն այն է, որ այն ինչ-որ սցենարով մասնավորեցվում է միջազգային հեղինակ հեղինակություն ունեցող ընկերությանը, բայց կառավարությունը որոշակի ներկայություն կուեննա, օրենսդրական կարգավորումով թե բաժնետոմսերի միջոցով՝ դա արդեն քննարկվում է։ «Բոլոր դեպքերում պետք է վճարի ՀԷՑ-ին, հարցն այն է, թե ով, մի սցենարի դեպքում կառավարությունը, մյուս սցենարի դեպքում՝ նա, ով ձեռք կբերի ընկերությունը։ Այդտեղ շատ նրբություններ տնտեսատեխնիկական, որոնց ես կարող եմ չտիրապետել»,-ասաց նա։

1/2453
bottom of page