«Չեմ կարդացել Աղազարյանի նամակագրությունը, ինձ համար տհաճ էր». Հասմիկ Հակոբյան
- 24timeam
- Dec 17, 2024
- 1 min read

«Մինչ վարչապետի խնդրանքը պարոն Աղազարյանը ներգրավված էր մանր եղջերավորների հետ կապված էդ կոռուպցիոն կամ չգիտեմ ինչ քրեական գործի շրջանակներում»,- հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը դեկտեմբերի 17-ի ճեպազրույցում՝ մեկնաբանելով փաստը, որ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական գործ է հարուցվել։ «Ես չեմ ծանոթացել, բայց ենթադրում եմ, կապված է մանր եղջերավորների գործի հետ»,- ասաց Հակոբյանը։Հարցին, թե որքանո՞վ է տեղավորվում ժողովրդավարության շրջանակներում մարդուն հալածել՝ իր ընկերոջը պաշտպանելու համար, Հակոբ Ասլանյանը ընդամենը կարծիք էր հայտնել, Հակոբյանը պատասխանեց․ «Պարոն Ասլանյանը հայտարարել էր, որ ինքը սառեցնում է համագործակցությունը ֆրակցիայի հետ, սակայն չեք կարող գտնել նման գործընթաց, որ հնարավոր է ֆրակցիայում սառեցնել համագործակցությունը»,- ասաց պատգամավորը։Անդրադառնալով Հովիկ Աղազարյանի հեռախոսի մեջ առկա նամակագրությանը, Հակոբյանը հայտնեց, որ ինքը չի կարդացել դա, որովհետև ենթադրել է, թե ինչեր է կարդալու և իրեն տհաճ է նման բաներ կարդալ։