top of page

Ավտոբուսի վարորդները հրաժարվում են վարել սահմանված երթուղով

  • Feb 20, 2025
  • 1 min read

Երթուղային ավտոբուսի վարորդները հրաժարվում եմ Գայի արձանից վերև բարձրանալ:

Սահմանված երթուղով վարել հրաժարվում են ասելով, որ փորձանքից հեռու են մնում:

«Շնորհակալ եղեք, որ էսքան էլ բերել եմ, մարդիկ Պլանի գլուխ են հասնում ու էլ չեն քշում»,- 15 համարը սպասարկող երթուղայինում ասաց վարորդը:

Հարցին, թե ինչ անեն մարդիկ, որոնք «4-րդ Մասիվ» են գնում, վարորդը պատասխանեց ոչինչ անել չի կարող, քշել չի լինում:

«Ինչ ասեմ, է, ես ինչ կարող եմ անել: Ինչքան գնաց, գնաց ավտոն»,- նշեց վարորդը:MediaHub-ին ահազանգած քաղաքացիները նշում են, որ Երևանի փողոցներում ձնմաքրման աշխատանքներ չեն տարվում, խայտառակ վիճակ է։

Նարե Գնունի

 
 
1/2921
bottom of page