top of page

Բանավեճում անհաջողության մեջ Բայդենի ընտանիքը մեղադրում է նրա օգնականներին․ #Politico

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 1, 2024
  • 1 min read

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճում անհաջողության մեջ Բայդենի ընտանիքը մեղադրում է նախագահի օգնականներին, գրում է Politico-ն:

Ըստ թերթի՝ իրավիճակին ծանոթ աղբյուրների, Բայդենի հարազատները կոչ են արել պաշտոնանկ անել Բայդենի թիմի անդամներին։ Մասնավորապես, խոսքը

Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Ռոն Քլանի և նախագահի անձնական փաստաբան Բոբ Բաուերի մասին է: Նախագահը, սակայն, ըստ աղբյուրների, չի հետևի այդ խորհրդին։ Բայդենի ընտրարշավի շարունակությանը կողմ են նրա կինը՝ Ջիլը, և որդին՝ Հանթերը։

Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները գրել էին նախագահի անհաջող ելույթից հետո դեմոկրատների շրջանում խուճապի մասին։ Ընդ որում, նշվում էր, որ նրանցից ոմանք նույնիսկ ցանկանում են նախագահի պաշտոնի համար նոր թեկնածու գտնել։

1/2617
bottom of page