Պարեկն ինքնասպան է եղել. որտեղ է մահացել և ինչ հանգամանքներում
- Elen Hovsepyan
- Jun 26
- 1 min read

Այսօր, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության հանայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Մասիսի հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Լևոն Անտոնյանի գլխավորությամբ։
Հիվանդանոցում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 27-ամյա Խորեն Զ․-ն է, ով աշխատում էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտում՝ որպես պարեկ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը տանը ինքնասպանություն է գործել։
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «ինքնասպանություն» կամ «ինքնասպանության փորձ» հատկանիշներով։