top of page

ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում Փաշինյանի և Ալիևի խոսակցությունը չի խանգարել ընդհանուր քննարկմանը. Պեսկով

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 24, 2024
  • 1 min read
ree

ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ընթացքում Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զրույցը  չի խանգարել ընդհանուր քննարկմանը։ ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան՝ նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է, որ միջազգային հանդիպումները միշտ օգտագործվում են երկկողմ շփումների համար։

«Ոչ։ Չխանգարեց։ Սա սովորական պրակտիկա է: Պետությունների ղեկավարները երկկողմ շփումների համար օգտագործում են բազմակողմ ձևաչափեր»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Ավելի վաղ գրել էինք, որ ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովը մեկնարկել է  ՌԴ նախագահ Վ. Պուտինի խոսքով։ Մինչ նա խոսում էր Փաշինյանի ջերմ զրուցում էր կողքը նստած Արբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ 

bottom of page