top of page

Փաշինյանը առաջինը տվեց նոր ընտրական ցիկլի մեկնարկը. Քաղաքագետ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 18, 2024
  • 1 min read
ree

«Ու էլի մի իրավիճակի հետ գործ ունենք, երբ Փաշինյանը ներքաղաքական սուբյեկտներից առաջինը տվեց նոր ընտրական ցիկլի մեկնարկը, երբ առնվազն խորհրդարանական ընդդիմությունը մնացել է 2021-ի խոսույթի մակարդակին»,-արձագանքելով պաշտոնանկությունների մասին ուրերին՝ գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Թելեգրամի իր ալիքում նա գրել է.

«ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը դարձավ առաջին պաշտոնյան, ով հրապարակավ հայտնեց իր հրաժարականի մասին:

Երեկ երեկոյան լուրեր տարածվեցին բազմաթիվ աղմկահարույց պաշտոնանկությունների մասին:

Ուրբաթ օրը Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում, դրանց մասին անոնսել էր:

Հազար ու մի պատճառ կարել է նշել այս պաշտոնանկությունների մասին: Դրանցից յուրաքանչյուրը կամ բոլորը միասին՝ ճիշտ են:

Բյուջետային քննարկումների ժամանակ Փաշինյանը ներկայացրեց իր տեսլականը, հիմա մտադիր է իշխանության նոր կառուցվածք ներկայացնել:

Ու էլի մի իրավիճակի հետ գործ ունենք, երբ Փաշինյանը ներքաղաքական սուբյեկտներից առաջինը տվեց նոր ընտրական ցիկլի մեկնարկը, երբ առնվազն խորհրդարանական ընդդիմությունը մնացել է 2021-ի խոսույթի մակարդակին:

Եթե չենք ուզում 2026-ին կրկնվի 2021-ի դառը փորձը, ապա մեզ որակապես նոր ընդդիմություն է պետք:

Վերջին շաբաթներին ես ու «Դեմոկրատական այլընտրանքը», այլ հոգեհարազատ կուսակցությունների հետ, զբաղված ենք այդ գործով:

Թերևս, դրանով է պայմանավորված իմ հարաբերական «լռությունը» սոցիալական հարթակներում»»։

1/2452
bottom of page