top of page

Ռուբեն Հակոբյանը վիրավորել է ԱԺ նախագահին, դրսևորել լկտի պահվածք. ԱԺ նախագահի խոսնակը՝ ԱԺ-ում միջադեպի մասին

ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը պարզաբանել է, թե ինչու են ԱԺ անվտանգության աշխատակիցները նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին հեռացրել խորհրդարանի շենքից, ով եկել էր մասնակցելու խորհրդարանական լսումներին:

ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղարը Ֆեյսբուքում արված գրառմամբ անդրադարձել է միջադեպին և նշել հետևյալը. «Հարգելի գործընկերներ, ի պատասխան ԱԺ-ում քիչ առաջ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ձեր հարցումների՝ տեղեկացնում եմ, որ խորհրդարանական լսումների մասնակից Ռուբեն Հակոբյանը ԱԺ շենքից դուրս է բերվել ՀՀ ԱԺ նախագահի հանդեպ թույլ տված անձնական վիրավորական արտահայտությունների, ԱԺ-ն որպես ինստիտուտ անարգելու ու երկրի օրենսդրական մարմնում ցուցաբերած լկտի պահվածքի համար։

Նման պահվածքը երբեք չի հանդուրժվել, չի հանդուրժվելու նաև ապագայում ու որևէ դեպքում չի մնալու անարձագանք»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովում կրկին իրավիճակը լարվել էր. անվտանգության աշխատակիցները շենքից հեռացրել են Ռուբիկ Հակոբյանին:

bottom of page