top of page

Պուտինն անձնական նվեր է ուղարկել Թրամփին, բայց Կրեմլը չի ցանկանում փակագծերը բացել. Պեսկով

  • Writer: 24timeam
    24timeam
  • Mar 24
  • 1 min read

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձնական նվեր է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, բայց Կրեմլը չի ցանկանում փակագծերը բացել. այս մասին, rbc.ru-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Հաշվի առնելով, որ նվերն անձնական է, մենք չէինք ցանկանա լրացուցիչ տեղեկություն տալ։ Եթե ​​նախագահն ինքը նպատակահարմար համարի, որ մի օր ինքը կխոսի այդ մասին»,- լրագրողների հարցին պատասխանել է Պեսկովը:

Օրերս Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը մանրամասներ էր հայտնել Պուտինի հետ մարտի 13-ին կայացած հանդիպման մասին։ Ըստ Ուիթքոֆի՝ ՌԴ նախագահը նրա միջոցով Թրամփին նվեր է ուղարկել՝ ՌԴ առաջատար նկարիչի մոտ պատվիրված գեղեցիկ դիմանկար:

bottom of page