«Իշխանությունն ընդդիմախոսների դեմ քաղաքական հետապնդումները բազմասերիանոց օպերացիաների է վերածում»․ Տիգրան Աբրահամյան
- Elen Hovsepyan

- 2 hours ago
- 1 min read

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իշխանությունն ընդդիմախոսների դեմ քաղաքական հետապնդումները բազմասերիանոց օպերացիաների է վերածում` ոստիկանական գործողություններից մինչև դատական ատյաններ:
Օրինակ` Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործերը, որոնք հիմնված են կեղծ մեղադրանքների և մտածածին իրողությունների վրա, 7 տարուց ավելի է անպտուղ շարունակվում:
Այս գործերի տակ, բացի քաղաքական կոնտեքստից, այլ բան գոյություն չունի, և որքան էլ իրավապահները ջանքեր են գործադրում «постставной» դեմքեր ներգրավելու ու գործի գեղարվեստական մասն ապահովելու համար, դրանք տարբեր փուլերում փլուզվում են:
Սակայն իշխանության համար նվազագույն խնդիրը քաղաքական գործերի շարունակականության ապահովումն է` կոնկրետ անձանց հնարավորինս քաղաքականությունից դուրս պրոցեսներով ծանրաբեռնելու և թեման քարոզչական նպատակներով օգտագործելու համար»:




















