top of page

ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 12
  • 1 min read
ree

ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:

«Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Շիրակի մարզում, Թալինի տարածաշրջանում, Հրազդան, Չարենցավան, Սևան, Գավառ, Վարդենիս քաղաքներում և Երևան-Սևան, Սարավան-«Զանգեր», Մաստարա-Լանջիկ, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վերին Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

 
 
1/2534
bottom of page