Թենիսի լեգենդ Ռաֆայել Նադալը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Թենիսի լեգենդ Ռաֆայել Նադալը հայտարարել է կարիերան ավարտելու մասին:
Նադալի եզրափակիչ մրցաշարը կլինի Իսպանիայի հետ նոյեմբերին կայանալիք Դեւիսի գավաթի եզրափակիչում:
«Բարև բոլորին, ես այստեղ եմ ձեզ տեղեկացնելու, որ ես հեռանում եմ պրոֆեսիոնալ թենիսից»,- ասել է Նադալը սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում:
«Իրականությունն այն է, որ դժվար տարիներ են եղել, հատկապես վերջին երկուսը: Չեմ կարծում, որ կարողացել եմ առանց սահմանափակումների խաղալ»։
«Ակնհայտ է, որ դա բարդ որոշում է, որն ինձանից որոշ ժամանակ խլեց՝ կայացնելու համար: Բայց այս կյանքում ամեն ինչ ունի սկիզբ և վերջ»: