«Լավրովի այցը Հայաստան մշակման փուլում է»․ Զախարովա
- Elen Hovsepyan
- 3 hours ago
- 1 min read
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան մշակման փուլում է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նախարարը մտադիր է մայիսին այցելել Երևան։
«Գերատեսչությունը ժամանակին կտրամադրի մանրամասն տեղեկատվություն այս հարցի վերաբերյալ», - ասել է Զախարովան։