top of page

Հաջիևը ԵՄ պաշտոնական ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 3 hours ago
  • 1 min read

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղար Բելեն Մարտինես Կարբոնելի հետ:

Այս մասին  Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարը հայտնել է իր  X-ում։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը. «Մենք քննարկել ենք Եվրամիության և Ադրբեջանի միջև հարաբերությունները, ինչպես նաև ԵՄ-ի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և տարածաշրջանում վերջին զարգացումները»,-նշել է դիվանագետը։

Նա հավելել է, որ ԵՄ-ն հավատարիմ է տարածաշրջանում խաղաղությանն ու բարգավաճմանը:

1/2128
bottom of page