top of page

Թրամփը Կալիֆոռնիան մեղադրել է անտառային հրդեհներից հետո տների վերականգնման ժամկետների հարցում հետ մնալու մեջ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 10
  • 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայի իշխանություններին մեղադրել է անտառային հրդեհներից վնասված տների վերականգնման թույլտվությունների տրամադրումը հետաձգելու մեջ՝ միաժամանակ հղում անելով նահանգում իր ներգաղթային քաղաքականության դեմ շարունակվող բողոքի ցույցերին։

«Եթե վերջին երեք գիշերներին ես զինվորականներ չուղարկեի Լոս Անջելես, այս երբեմնի գեղեցիկ և մեծ քաղաքը հիմա չէր այրվի այնպես, ինչպես Լոս Անջելեսի 25 հազար տներ են այրվել անգործունակ նահանգապետի և քաղաքապետի մեղքով, -գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։ -Ի դեպ, այս տների [վերականգնման] համար դաշնային իշխանություններից թույլտվություններ ստանալու շատ ավելի բարդ և ժամանակատար գործընթացը գրեթե ավարտված է, մինչդեռ քաղաքային և նահանգային մակարդակով պարզ թույլտվությունները աղետալիորեն շփոթեցնող են և շատ հետ են մնում ժամանակացույցից։ Մարդիկ ուզում են վերակառուցել իրենց տները։ Զանգահարեք ձեր անգործունակ նահանգապետին և քաղաքապետին, դաշնային թույլտվությունը պատրաստ է։

Թրամփը, շրջանցելով Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին, հրամայել է Ազգային գվարդիայի զորքեր ուղարկել Լոս Անջելես՝ անկարգությունները ճնշելու համար։ CNN-ի տվյալներով՝ Լոս Անջելեսի տարածքում տեղակայված է մոտ 1700 Ազգային գվարդիայի զինծառայող։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ քաղաք է ուղարկել մոտ 700 ծովային հետևակի զորքեր։

Հրդեհները Լոս Անջելեսի շրջանում սկսել են տարածվել հունվարի 7-ին։ Օդերևութաբանների կարծիքով, հրդեհի արագ տարածումը պայմանավորված էր չոր և շատ քամոտ եղանակով։ Շրջանում հրդեհների ընդհանուր մակերեսը գերազանցել է 16 հազար հեկտարը։ Հրդեհը ոչնչացրել է ավելի քան 12 հազար 300 շենք, դրանց թվում՝ նշանաոր մարդկանց առանձնատներ հեղինակավոր թաղամասերում։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 29 մարդ։

1/2173
bottom of page