top of page

Խուզարկություն է սկսվել «Մայր Հայաստան»-ի Գյումրու գրասենյակում

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Mar 27
  • 1 min read

«Մայր Հայաստան» շարժումը հայտարարություն է տարածել. «Ուժայինները խուզարկություն են սկսել Գյումրու «Մայր Հայաստանի» գրասենյակում


Այս պահին ոստիկանության և Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկություն են անցկացնում Գյումրու «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակում՝ ակնհայտորեն խոչընդոտելով մեր աշխատանքները:


Վաղ առավոտյան խուզարկություն է իրականացվել նաև մեր թիմակից Արա Ոսկանյանի տանը, ով կազմակերպչական հարցերով է զբաղվում:


Սա մենք գնահատում ենք որպես իշխանությունների կողմից հարձակում Գյումրու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժի դեմ և կոչ ենք անում լրատվամիջոցներին գալ Գորկու 50/4 հասցե»:

bottom of page