top of page

Լվովում uպшնվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին նախագահը

Aug 30, 2025
1 min read

Շաբաթ օրը Լվովում կրակոցից սպանվել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նախկին քարտուղար, Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին նախագահ Անդրեյ Պարուբին։ Այս մասին հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցներ, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

Ուկրաինայի ոստիկանությունը շաբաթ օրը կեսօրին հայտնել է, որ Լվովում փոխհրաձգության ժամանակ սպանվել է հայտնի հասարակական և քաղաքական գործիչ՝ առանց նրա անունը նշելու։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թելեգրամյան իր ալիքում հայտնել է, որ զեկուցել են Պարուբիի սպանության մասին։

 
 
1/3083
bottom of page