Իրանի հոգեւոր առաջնորդն Իսրայելին պատասխան հարվածով է սպառնացել՝ Դամասկոսի վրա հարձակման համար
- Elen Hovsepyan

- Apr 4, 2024
- 1 min read

Իրանը կստիպի Իսրայելին զղջալ Դամասկոսում Իսլամական Հանրապետության դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա հարձակման համար, որի հետևանքով զոհվեց 13 մարդ, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու գեներալներ (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ): Հանրապետության առաջնորդ և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին այս մասին եբրայերեն գրել է X-ում (նախկինում՝ Twitter):
«Մենք կստիպենք սիոնիստներին (Իսրայելին) զղջալ Դամասկոսում Իրանի հյուպատոսության դեմ իրենց ագրեսիվ հանցագործության համար»,- ասվում է հայտարարության մեջ։




















