top of page

Արմեն Սարգսյանը որոշել է ֆեյսբուքյան գովազդի միջոցով հասարակությանը ցույց տալ, որ աշխատում է

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել էր Արաբական Միացյալ Էմիրությունների «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ Ալ Ռամահիին և նրա գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ կառավարության և «Մասդար» ընկերության միջև 200 մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ծրագրի շրջանակներում ստորագրվել է կառավարության աջակցության համաձայնագիր:


Սա, թերևս, վերջին շրջանում այն հազվադեպ դեպքերից է, երբ նախագահը որևէ համաձայնագիր է ստորագրում։ Նախագահականում ևս այս հանգամանքն առանձնացնում են՝ փորձելով լայն հասարակության համար հասանելի դարձնել այն․ ՀՀ նախագահի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրությունը գովազդի տակ է դրվել։


Արմինե Նավոյան

1/2460
bottom of page