Ու՞մ է պատկանում Կրոկուս Սիթի հոլը, որտեղ երեկ ահաբեկչություն է տեղի ունեցել
Մոսկվայի Crocus City Hall համերգասրահում երեկ հրաձգություն է տեղի ունեցել: Հայտնի է դարձել, որ համերգասրահը պատկանում է ազգությամբ ադրբեջանցի երգիչ, բիզնեսմեն Էմին Աղալարովին, ով նախկինում եղել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի փեսան։
Հիշեցնենք, որ նախնական տվյալներով ահաբեկչության հետևանքով զոհվել է 40, վիրավորվել ավելի քան 100 մարդ։
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ հատուկ ծառայությունները իրականացնում են օպերատիվ որոնողական աշխատանքներ։