«Փաստաբանին արգելում են տեսակցել Տարոն Մանուկյանին»․ Ազգային ճակատ
- Elen Hovsepyan

- Jul 10
- 1 min read

«Ազգային ճակատ» թելեգրամյան ալիքը փոխանցում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի հայտարարությունը․ «Ոչ միայն ապօրինաբար ձերբակալել են Տարոն Մանուկյանին (Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդուն․- խմբ), այլև այս պահին արգելում են նրան տեսակցել։
Դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանին։
Օբյեկտիվ հարց է առաջանում՝ եթե ենթադրյալ քրեական հետապնդումը վերաբերում է Տարոն Մանուկյանին, ապա ինչու է առգրավվել պատգամավոր Գեղամ Մանուկյանի բջջային հեռախոսը»։




















