top of page

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության քննության համար հրատապ նիստ է նշանակվել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 2, 2024
  • 1 min read
ree

«Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակ-վարողներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը համատեղ հայտարարություն են տարածել․

««Հանրությանն իրազեկում ենք, որ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական գործով հանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Նարեկի և Վազգենի նկատմամբ կիրառված «վարչական հսկողություն» խափանման միջոցը փոխելու և 3 ամիս ժամկետով կալանք կիրառելու պահանջով։ Միջնորդության փաստական հիմքն այն է, որ ըստ դատախազի՝ Նարեկն ու Վազգենը խախտել են վարչական հսկողության պայմանները։Պաշտպանության կողմը միջնորդության դեմ առարկում է։Միջնորդության քննության համար դատարանը նշանակել է հրատապ նիստ հունիսի 3-ին ժամը 13:00-ին՝ Երևան քաղաքի քրեական դատարանի «Ավան» նստավայրում»։

1/2451
bottom of page