top of page

Գրիգոր Մինասյանը մեկ ամսով մեկնում է արձակուրդ, բայց ընդմիջումով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը մեկ ամսով մեկնում է արձակուրդ:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

  1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին տրամադրել 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 15 աշխատանքային օր՝ 2024 թվականի հուլիսի 23-29-ը ներառյալ և 2024 թվականի օգոստոսի 13-26-ը ներառյալ:

  2. Գրիգոր Մինասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:

1/1871
bottom of page